Discussed 20.05.2021 - 05.06.2021 ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահական համակարգի լաբորատորիաների առջև դրված գլխավոր խնդիրներն են՝ հասնել, ապահովել և բարելավել լաբորատոր հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը, անժամանակավրեպությունը և վստահելիությունը: Սխալ, թերի, ոչ լիարժեք արդյունքները կարող են բերել էական բացասական հետևանքների: Թե՛ հետազոտության, թե՛ արդյունքի վերաբերյալ հաշվետվության ճշգրտությունից կախված են բնակչության առողջության պահմանման և հիվանդությունների կանխարգելման հարցերը: Առողջապահության ոլորտում դեռևս ներդրման գործընթացում են ռեֆերենս լաբորատորիաների, որակի մենեջերների ինստիտուտները, որակի արտաքին գնահատման ազգային ծրագրերում ընդգրկված են սահմանափակ քանակությամբ լաբորատորիաներ, լաբորատոր ախտորոշիչ մասնագետների և հետդիպլոմային կրթության, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերում ներառված չեն որակի ապահովման մոդուլներ: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և բժշկական լաբորատորիաներում կիրառվող թեստ-հավաքածուների, ստանդարտ նմուշների նկատմամբ չկա հետշուկայական որակի հսկողություն, ինչը Հայաստանի Հանրապետության լաբորատոր համակարգի զարգացման համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Որակի կառավարման համակարգի ներդրումը ԲԿ-ների համար ռազմավարական որոշում է, որը կարող է նպաստել գործունեության արդյունքների բարելավմանը և ամուր բազա ապահովել կայուն զարգացման նախաձեռնությունների համար: 5 1 0 6338
Discussed 19.04.2021 - 04.05.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1711-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել որոշումը, որի համաձայն սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, որի համաձայն էլ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել մինչ նոր խմբագրությամբ ընդունված նորմատիվ իրավական ակտերում, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: 4 0 0 7016