Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

11.05.2026 01.06.2026
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին Նախագծի ընդունումը պայմանավորված է ընդերքօգտագործման ոլորտում անբարեխիղճ շահառուների վերադարձը կանխելու անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է սահմանել 10-ամյա սահմանափակում այն իրավաբանական անձանց, իրական շահառուների և նրանց հետ փոխկապակցված անձանց համար, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով դադարեցվել է ընդերքօգտագործման իրավունքը։ Միաժամանակ նախատեսվում է ընդլայնել իրական շահառուների վերաբերյալ վերահսկողության մեխանիզմների կիրառման շրջանակը՝ այն տարածելով ընդերքօգտագործման բոլոր իրավունքների նկատմամբ։ Ակնկալվում է բարձրացնել ոլորտում պատասխանատվության մակարդակը և նպաստել առավել թափանցիկ ու վստահելի ընդերքօգտագործման համակարգի ձևավորմանը։
Մնաց {days} օր
0 269

Discussed 24.10.2020 - 15.11.2020

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավաբանական անձանց իրական շահառուների բաց և հանրամատչելի ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա։ Նոր համակարգի ներքո ակնկալվում է ապահովել այնպիսի տվյալների մշակում, որոնք համադրելի են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության կարգավորումների ներքո մշակվող տվյալների հետ, ինչպես նաև ներդնել իրական շահառուների տվյալների արժանահավատության ապահովման նոր արդյունավետ մեխանիզմներ:
Մնաց {days} օր
0 8452
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: