Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 17.10.2025 - 01.11.2025

«ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում Նախագծով հստակեցվել են համայնքային ծառայության պաշտոնը ժամանակավոր թափուր համալրելու հիմքերը, մասնավորապես՝ նախագծով նախատեսվել են մեղադրյալի կարգավիճակ ունեցող համայնքային ծառայողի պաշտոնավարման կասեցման, ինչպես նաև դատարանի որոշմամբ համայնքային ծառայողի նկատմամբ կալանքը կիրառելու դեպքում վերջինիս լիազորությունների կասեցման դեպքերը։
Մնաց {days} օր
0 1045

Discussed 31.07.2024 - 15.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ  փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։
Մնաց {days} օր
0 2969

Discussed 25.09.2023 - 11.10.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն է: Կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման 1-ին հավելվածով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով հատուցման գումար վճարելու հետ կապված հարաբերությունները, այդ թվում, ինքնաշխատ (էլեկտրոնային) եղանակով ստացվող տեղեկատվության կազմը: Հաշվի առնելով վերջին շրջանում հատուցման հիմնադրամի տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացման միտումները և սոցիալական ծառայությունները առցանց ստացվող տեղեկատվություն` առաջարկվում է ընդլայնել ինքնաշխատ (էլեկտրոնային) եղանակով ստացվող և տրամադրվող տեղեկատվության կազմը` համապատասխան փոփոխություններ կատարելով Կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ։  
Մնաց {days} օր
0 3421

Discussed 19.04.2022 - 05.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.      1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության  2021 թվականի    ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման հավելված 1-ի՝     1)  2-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.     2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3-րդ ենթակետով.     3) «Թադե Արմոնդի Հաղվերդյան (ծնվ.՝ 05.05.2003 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Զարյան 74 շ., բն. 30, Բրիտանական Կոլումբիայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:    
Մնաց {days} օր
0 4615

Discussed 25.09.2021 - 10.10.2021

<<ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Մնաց {days} օր
0 10894
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: