Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 10.03.2025 - 25.03.2025

Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին «Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը վերաբերում է ՀՀ նախարարությունների հասարակական խորհուրդների աշխատակարգի և ձևավորման կարգի հաստատմանը: Փաստաթղթում ներկայացված են հասարակական խորհուրդների նպատակը, գործունեության կազմակերպումը, նիստերի անցկացման կարգը, հարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմները, ինչպես նաև խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները: Նախատեսվում է, որ հասարակական խորհուրդները կլինեն բաց և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող հարթակ, որտեղ ներգրավվելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և մասնագետները: Փաստաթղթում նաև նշված են խորհրդի անդամների ընտրության և ռոտացիայի կարգը, ինչպես նաև անդամության դադարեցման պայմանները:
10 658

Discussed 29.08.2019 - 14.09.2019

«Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Կարգավորման ազդեցության գնահատման համապարփակ համակարգի ներդրումը մեր երկրում թույլ կտա սահմանել իրավական ակտերի մշակման առավել խիստ պահանջներ և որոշումների կայացման կանոնակարգված մոտեցումներ՝ հիմնավորված փաստերով և ծախս-օգուտ հաշվարկներով, նախապես հասկանալ ընդունվող որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտեսության և դրա առանձին ուղղությունների վրա, ընդլայնել կարգավորման գործընթացին հասարակության մասնակցությունը, նվազեցնել օրենսդրական ձախողումների ի հայտ գալու հավանականությունը և երկրում զարգացնել կարգավորման հաշվետվողականության համակարգ:
1 8372

Under development

Discussed 14.09.2017 - 29.09.2017

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծն ուղղված է ընկերությունների գրանցման գործընթացում հանրային հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմանը:
0 9788