Under development Discussed 04.03.2024 - 19.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով առաջարկվող փոփոխության կատարումն ուղղված է կիրառական հարցերի շտկմանը։ Նախագծով, մասնավորապես հստակեցվել է արդեն իսկ համաձայնեցված գործարքի կնքումից հետո դրա կնքումը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի (այդ թվում՝ պայմանագրի, արձանագրության և այլն) պատճենը հանձնաժողով ներկայացնելու վերաբերյալ դրույթը։ Ամրագրվել է նաև, որ գործարքի կնքումը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի օտարալեզու լինելու պարագայում միաժամանակ հանձնաժողով է ներկայացվում դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը: 3 4 0 1583