Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 07.06.2024 - 28.06.2024

«Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման քաղաքականության» նախագծեր Հայաստանի Հանրապետության վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում հիմնականում արտահայտվում է ջերմաստիճանի բարձրացմամբ և տեղումների նվազմամբ: Հաշվարկները1 ցույց են տալիս, որ Հայաստանում 2100 թվականին օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1,7օC-ով, իսկ տեղումները կկրճատվեն մոտ 10-ով։ Չնայած այն հանգամանքին, որ երկիրն արդեն իսկ գտնվում է տարածաշրջանի առավել խոցելի պետությունների շարքում՝ ջերմաստիճանի աճի տենդենցի պահպանմամբ պայմանավորված վերջինիս էկոհամակարգերի, տնտեսության և բնակչության խոցելիությունը շարունակելու է վատթարանալ: Հետևաբար, կլիմայի հարմարվողականության քաղաքականությունն ու միջոցառումները առանձնահատուկ նշանակություն ունեն ՀՀ կողմից սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից և, միաժամանակ, որպես զարգացող անդամ երկիր ՀՀ-ն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների ենթատեքստում ՋԳ արտանետումների նվազեցումների ապահովման նպատակով պետք է շարունակի ընդլայնել մեղմման ջանքերը: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ ԿՓՇԿ) 1993թ-ին, Կիոտոյի արձանագրությունը՝ 2002թ-ին և Փարիզյան համաձայնագիրը՝ 2017թ-ին (որպես Հավելված 1-ում չընդգրկված կողմ): Երկրի դիրքորոշումները Կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո արտացոլված են «Նախատեսված ազգային մակարդակով սահմանված գործողություններ» փաստաթղթում (ՆԱՍԳ), որը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը 2015 թվականի սեպտեմբերի 22-ին: Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ ՆԱՍԳ փաստաթուղթը դարձավ 2015-2050 թվականների համար ԱՍԳ: 2022 թվականի ապրիլի 22-ին ՀՀ կառավարությունը հաստատեց և մայիսի 5-ին ներկայացրեց 2021-2030 թվականների համար երկրի լրամշակված ԱՍԳ փաստաթուղթը: Դրանով սահմանված ՀՀ նորացված ազգային կլիմայական հանձնառությունը նախատեսում է 2030 թվականի համար ՋԳ արտանետումների 40% նվազեցում՝ 1990 թվականի համեմատությամբ, ինչի ապահովման նպատակով նախատեսված են համապատասխան ազգային և ոլորտային ռազմավարություններ: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է նորացված ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողությունների, որոնք երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում են ՋԳ ցածր արտանետումների և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողական զարգացման: Հաշվի առնելով, որ ԱՍԳ փաստաթղթով սահմանված թիրախները հանդիսանում են երկրի կողմից ստանձնած պարտավորություններ, և որ երկիրը պետք է հաշվետվություն ներկայացնի իր ԱՍԳ-ների համար յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, ՀՀ-ն հետամուտ է եղել ԱՍԳ իրականացման պլանի (ԱՍԳ ԻՊ) և ԱՍԳ ֆինանսավորման ռազմավարության և ներդրումային ծրագրի (ԱՍԳ ՖՌևՆԾ) մշակմանը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակումը (ՋԳ-ՑԱԶԵՌ), որը սահմանելու է մինչև 2050 թվական կլիմայի քաղաքականության նպատակների տեսլականը, որոնց իրականացումը կհանգեցնի ածխածնային չեզոքության՝ դարի երկրորդ կեսի ընթացքում: ՋԳ-ՑԱԶԵՌ իրականացումը դրական ազդեցություն կունենա խոցելի ոլորտներում (այդ թվում էներգետիկայի) երկարաժամկետ պլանավորման և համայնքների հարմարվողականության մակարդակի բարձրացման վրա՝ տնտեսական աճի, սոցիալա- կան բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության բարելավման տեսանկյունից: Այս գործողությունները կնվազեցնեն նաև առողջապահության համակար- գի ծանրաբեռնվածությունը՝ կրճատելով քրոնիկ հիվանդությունների թիվը, ինչպես նաև մահացությունն օդի, ջրի աղբյուրների աղտոտվածության և այլ պատճառներով: «Սույն ռազմավարությունը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձի վերլուծությունները»։ Սույն ռազմավարության մաս է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման քաղաքականությունը՝ համաձայն հավելված 1-ի։ Սույն ռազմավարության իրականացման նպատակով մշակվելու են գնումների գործընթացի փոփոխություններ՝ միտված հանրային կանաչ գնումների ընթացակարգի ներդրմանը և դյուրինացմանը, ինչը կնպաստի էլեկտրական շարժունակությանն առնչվող գնումների ընթացակարգերի արդյունավետ և մատչելի իրականացմանը։
0 921

The project has not been accepted

Discussed 05.06.2023 - 20.06.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:
0 2872