Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 17.03.2025 - 02.04.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման դեպքում կբարելավվեն առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանների կողմից (մասնավորապես՝ արևային կայանում) էլեկտրական էներգիայի ցանց առաքման համար էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարման սահմանված կարգավորումները՝ հնարավորինս չեզոքացնելով նշված կայանների աճի հնարավոր բացասական ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա։
0 566

Discussed 04.12.2024 - 19.12.2024

ՀՀՇՆ «ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր) տարածվում նոր կառուցվող, վերակառուցվող, ընդլայնվող և վերազինվող արևային ֆոտոէլեկտրական մոդուլներից կազմված 5 կՎտ և բարձր հզորության էլեկտրակայանների նախագծման  վրա։ Սույն շինարարական նորմերը չեն տարածվում անուղղակի արևային տեխնոլոգիաների հիման վրա աշխատող արևային էլեկտրակայանների նախագծմանը (արևաջերմային,  արեգակնային օդապարիկային)։
0 1247

Under development

Discussed 25.04.2023 - 10.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունները կսահմանի միջոցառման կատարման իրատեսական նոր ժամկետ, որն էլ հնարավորություն կտա իրականացնելու ծրագրով նախատեսված կայանի կառուցումը և ծրագիր-ժամանակացույցի իրականացումն ապահովել սահմանված ժամկետում: Առաջարկվող լրացմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնելու լողացող արևային կայանների կառուցման ծրագրեր:
0 2804

Under development

Discussed 21.10.2022 - 07.11.2022

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ №144-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի №144-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
0 2973

Discussed 22.06.2022 - 08.07.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է հստակեցնել փոքր հզորությամբ արևային, հողմային և կենսազանգվածից (կենսագազից) էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար  2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո գործող սակագնային կարգավորումները՝ ապահովելով գործունեության կանխատեսելի միջավայր։
0 4013

The draft has been accepted

Discussed 22.02.2021 - 10.03.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 27-ի №176Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Ներկայացված որոշումների նախագծերով առաջարկվում է սահմանել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու ընթացակարգերը, սակագնային կարգավորումները, ինչպես նաև լրամշակել էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը
0 5912

Under development

Discussed 29.08.2019 - 16.09.2019

«ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն օրինագիծը կարգավորում է ՉԱԷԿ-ի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներով տուժած քաղաքացիների առողջության պահպանմանը և սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցերը, մասնավորապես՝ սոցիալական երաշխիքներ է սահմանում նաև քաղաքացիական անձանց համար, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչն ավելի խրախուսելի և գնահատանքի արժանի հանգամանք է: Մինչ այժմ այս խմբին պատկանող անձինք դուրս էին մնացել իրավական կարգավորումներից: Օրենքի նախագծով նախատեսվել է նաև ամենամսյա դրամական օգնություն, որի չափը սահմանվել է նվազագույն կենսաթոշակի տրամաբանությամբ:
2 9616

Under development

Discussed 16.06.2017 - 10.07.2017

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու գործընթացի (այսուհետ՝ շահագործումից հանելու գործընթաց) ապահովումն է:
0 9629