The draft has been accepted Discussed 14.09.2023 - 29.09.2023 ՀՀՇՆ 33-02 «ՀԵՆԱՊԱՏԵՐ, ՆԱՎԱՐԿԵԼԻ ՋՐԱՐԳԵԼԱԿՆԵՐ, ՁԿՆԱԹՈՂՄԱՆ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նորմերը հնարավորություն են ընձեռում գործող և նոր կառուցվող ՓՀԷԿ–երի հիդրոտեխնիկական միջավայրում անվտանգային և բնապահպանական լուրջ բարեփոխումներ իրականացնել՝ դրանց տեխնիկական և շահագործական պարամետրերը և բնութագրերը համապատասխանեցնելով սույն նորմերով առաջադրվող պահանջներին 3 0 0 2495
Discussed 19.08.2022 - 03.09.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի հավելվածի 103-րդ կետում կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացվել են առավելագույնս պարզեցված և մատչելի բովանդակությամբ՝ ընդլայնելով նշված կարգավորման շրջանակները, որով սահմանվել են պահանջներ բնակելի, հասարակական և արտադրական շենքերում նախատեսվող՝ թեթև ծավալային կշռով շինարարական նյութերի կիրառմամբ միջնորմների կառուցման ընդհանուր պահանջներ՝ առանց սահմանափակելու դրանց կառուցման համար օգտագործվող թեթև շինարարական նյութերի տեսականին: 5 1 0 3375
Discussed 08.11.2021 - 23.11.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ռազմավարությունը հանդիսանալու է շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման հիմնական ռազմավարական փաստաթուղթ`ապահովելով ռազմավարական ուղենիշեր հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կառավարման ոլորտնում գտնվող շենքերի մասով միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրային փաստաթղթերի մշակման համար: Որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի տարբեր նշանակության շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման ուղղությամբ ոլորտային նպատակային ծրագրերի համակարգված իրականացումը, որի արդյունքում նվազեցնելով առկա սեյսմիկ ռիսկը՝ կապահովվեն շենքերի բնականոն և հուսալի շահագործումն ու բնակչության անվտանգությունը: 2 2 0 4235