Drafts

In the title
Draft development authority
Type
14.11.2024 30.11.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն տրամադրելու պայմաններն ու կարգը հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային քննարկամանը: «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն տրամադրելու պայմաններն ու կարգը հաստատելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի նոյեմբերի 14-ից նոյեմբերի 30- ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2024 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա որոշման նախագծի հանրային քննարկում
0 262

Discussed 12.09.2023 - 28.09.2023

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Միջոցառման գլխավոր նպատակը արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների)  կողմից ներկայացրած արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների առարկայական ծրագրերի երաշխավորման և դրա հետ կապված հարաբերությունների կարգավորումն ու հաստատումն է։ Կբարձրանա հասարակության, ծնողական համայնքի, արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների գոհունակությունն  մատուցվող արտադպրոցական կրթական ծառայությունների որակի նկատմամբ:
0 2044

Discussed 30.11.2022 - 16.12.2022

««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Արտադպրոցական կրթությունն  ու   դաստիարակությունը պետք է կարգավորվի օրենքով, որը հնարավորություն կտա կանոնակարգել ոլորտի հիմնախնդիրները, ապահովել համակարգի զարգացումը: Օրենքով պետք է կարգավորվի համակարգի բովանդակության, գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը։Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի  1-ին, 2-րդ պարբերություններից,  «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագրի 3-րդ գլխի  72-րդ կետի, 75-րդ կետի, 76-րդ կետի 2-րդ ենթակետի, 5-րդ գլխի 79-րդ կետի, 80-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված 6-րդ կետի <<դ>> և <<ե>> ենթակետերի, 81-րդ կետի 5-րդ ենթակետի <<ա>> ենթակետով սահմանված և  «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ»   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջներից:
0 4559