Discussed 07.03.2022 - 22.03.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն, 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն և 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն և ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումները համապատասխանեցնել՝ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածում կատարված փոփոխություններին և լրացումներին: Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա: 0 0 0 4054