Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 20.07.2018 - 05.08.2018

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև Տեղեկատվական և Հաղորդակցման Տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր 2017թ սեպտեմբերին Երևանում կայացավ հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել ԵԱՀ ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԳ, Տնտեսական զարգացման և ներդրումների և տարածքային կառավարման նախարարների հետ։ Նիստի արդյունքում ստորագրվել է 7 փաստաթուղթ։ Վերոնշյալ այցը և միջկառավարական նիստի կայացումը, ինչպես նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը զգալիորեն մեծացրել են եգիպտացի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապեր հաստատելու հարցում։ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրման գործնական նպատակահարմարությունը քննարկվել է 2017թ մայիսին Կահիրեում կայացած հայ-եգիպտական համատեղ ՏՏ ֆորումի ընթացքում, որին մասնակցելու նպատակով Կահիրե էր ժամանել ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալը։ Ֆորումի ընթացքում երկու կողմերի մասնագետների կողմից ի հայտ էին բերվել առանձնակի հետաքրքրություն ներկայացնող ենթաոլորտները և համատեղ քննարկումների արդյունքում մշակվել էր փոխըմբռնման հուշագրի նախագիծ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ակնկալվում է, որ հուշագրի ստորագրումը ՏՏ ոլորտում փոխշահավետ  համագործակցության լայն հնարավորություններ կընձեռի։
0 6884