03.04.2025 18.04.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի N125-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է դրոշմավորման ենթակա այն ապրանքների համար, որոնց դեպքում սահմանված էր 2025 թվականի մարտի 1-ից տարբերվող ժամկետ, նույնականացման միջոցներով դրոշմավորումը նախատեսել 2026 թվականի հունվարի 1-ից։ 2 1 0 460
Discussed 11.02.2025 - 26.02.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1418-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել դրոշմավորան ընթացքում կիրառվող որոշ հասկացություններ, դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները, դրոշմավորման կանոնները, պատասխանատվության կիրառության առումով դրոշմավորման կանոնի խախտում, ինչպես նաև չդրոշմավորված ապրանքների օտարում համարվելու դեպքերը։ Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ որոշման հավելվածում նախատեսվում է կատարել նաև խմբագրական բնույթի մի շարք փոփոխություններ, առաջարկվում է հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ։ 1 13 0 962
Discussed 09.12.2024 - 24.12.2024 «Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում 2025 թվականի հունվարի 1-ից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն) դրոշմավորումը իրականացվում է համաձայն ԵՏՀ խորհրդի կողմից 05․03․2021թ․ հաստատված ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի։ 27 15 0 1884
Discussed 11.10.2024 - 26.10.2024 «Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել թեյի, սուրճի, դեղերի, ներկանյութերի, օծանելիքի և մի շարք այլ ապրանքների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 2 11 0 2114
Discussed 16.05.2024 - 31.05.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ի N 312-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ի N 2195-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման մասին» համաձայնագրով սահմանված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման բոլոր ապրանքների դրոշմավորման համար ազգային օպերատորի առկայություն։ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշումը, ինչպես նաև լրացում կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշման մեջ՝ սահմանելով լիազորված մարմին, լիազորված մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի հետ պայմանագիր կնքելու հետ կապված կանոնակարգումներ։ 2 9 0 1865
Discussed 30.04.2024 - 15.05.2024 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, ԱՏԳ ԱԱ 8543 40 000 0 ծածկագրերին դասվող էլեկտրոնային սարքվածքը ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։ 2 15 0 2012
Discussed 30.04.2024 - 15.05.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N290-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում 2024 թվականի հուլիսի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների դրոշմավորումն իրականացվում է հիմնական մոդելի համաձայն։ 2 12 1 2353
Discussed 15.01.2024 - 30.01.2024 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվություն կեղծ հսկիչ (նույնականացման) նշաններ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու դեպքերի համար։ 4 3 0 2313
Discussed 15.01.2024 - 30.01.2024 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվություն՝ հսկիչ (նույնականացման) նշաններ օտարելու կամ ապօրինի ձեռք բերված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքներ դրոշմավորելու համար։ Միաժամանակ, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ օտարելու պատասխանատվությունը սահմանել ՀՀ հարկային օրենսգրքով։ 3 2 0 2519