Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 04.08.2021 - 20.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Որոշման նախագծի համաձայն զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական 4-րդ խմբի հիմնական պաշտոն սահմանված դիվիզիայի հրամանատարի փոխարեն նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարության  Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնը, որը հանդիսանում էր  այդ հիմնական պաշտոնին հավասարեցված պաշտոն, ինչպես նաև նախատեսվում է, որ որոշումից բխող հաստիքային փոփոխություններն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների հետ համատեղ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը (դիվիզիաների հրամանատարների պաշտոնները կրճատվելու են աստիճանաբար՝ յուրաքանչյուր դիվիզիայի կազմալուծման հետ միաժամանակ, արդյունքում կատարվող փոփոխությունը փաստացի կգործի վերջին դիվիզիայի կազմալուծման և դրա հրամանատարի պաշտոնի կրճատման հիման վրա):
0 3993