Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 05.09.2024 - 20.09.2024

ՀՀՇՆ «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՏԱԿԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը վերաբերում են բոլոր տիպերի և դասերի հիդրոտեխնիկական կառույցների (այսուհետ՝ ՀՏԿ) (այդ թվում՝ գրավիտացիոն, կամարային և որմնանեցուկային ամբարտակների, դիմհարային պատերի, շլյուզների և այլ կառուցվածքների, ինչպես նաև՝ ՀՏԿ-երի տեղակայման տարածքների բնական շեպերի և արհեստական ​​թեքությունների) հիմնատակերի նախագծմանը համաձայն ՀՀՇՆ 33-01-2022 շիննորմերի, ։ Սույն նորմերը չեն տարածվում ստորգետնյա ՀՏԿ-երի նախագծման վրա։ Սեյսմիկ տարածքներում, նստվածքային, ուռչող և կարստային գրունտների տարածման պայմաններում, ինչպես նաև՝ սողանքավտանգ և սելավավտանգ վայրերում շինարարության համար նախատեսված՝ ամբարտակներ նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմատիվ փաստաթղթերում նշված պայմաններում կառույցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները։ Սույն շինարարական նորմերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի համակարգի բաղկացուցիչ մասը և նախատեսված են պարտադիր կիրառման համար:
0 764

Discussed 05.09.2024 - 20.09.2024

ՀՀՇՆ «ԱՄԲԱՐՏԱԿ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը վերաբերում են նոր կառուցվող և վերակառուցվող` գրունտային նյութերից ամբարտակների նախագծմանը (հողային լիրաթմբային և ողողալցումային, քարահողային և քարալիցքային), որոնք տարատեսակ շինարարական համակարգերի մաս են կազմում (էներգետիկական, հիդրոէներգետիկական, մելիորացման): Սեյսմիկ տարածքներում, նստվածքային, ուռչող գրունտների և կարստային երևույթների տարածման պայմաններում, ինչպես նաև՝ սողանքավտանգ և սելավավտանգ վայրերում շինարարության համար նախատեսված՝ գրունտային նյութերից ամբարտակներ նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմատիվ փաստաթղթերում նշված պայմաններում կառույցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները։ Սույն շինարարական նորմերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի համակարգի բաղկացուցիչ մասը և նախատեսված են պարտադիր կիրառման համար:
0 646

The draft has been accepted

Discussed 20.06.2023 - 05.07.2023

ՀՀՇՆ «ՀԵՆԱՊԱՏԵՐ, ՆԱՎԱՐԿԵԼԻ ՋՐԱՐԳԵԼԱԿՆԵՐ, ՁԿՆԱԹՈՂՄԱՆ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ 1․ Սույն շինարարական նորմերի պահանջները տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող հիդրոտեխնիկական կառույցների՝ հենապատերի, նավարկելի ջրարգելակների, ձկնաթող և ձկնապաշտպան կառույցների նախագծման վրա: 2․ Ափամերձ գոտիներում նախատեսված կառույցների նախագծումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ջրային օբեկտների յուրահատուկ պայմաններն արտացոլող պահանջները, ներառյալ՝ ջրաբանական ռեժիմը և ջրի ագրեսիվությունը: 3․ Սեյսմիկ գոտիներում, նստող, ուռչող գրունտերի, կարստի, սողանքների և սելավների առաջացման պայմաններում նախատեսվող կառույցները նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմերի լրացուցիչ պահանջները:
0 2265

The draft has been accepted

Discussed 23.05.2023 - 07.06.2023

ՀՀՇՆ «ՀԵՆԱՊԱՏԵՐ, ՆԱՎԱՐԿԵԼԻ ՋՐԱՐԳԵԿԼԱԿՆԵՐ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ 1. Սույն շինարարական նորմերի պահանջները տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող հիդրոտեխնիկական կառույցների՝ հենապատերի, նավարկելի ջրարգելակների, ձկնաթող և ձկնապաշտպան կառույցների նախագծման վրա: 2. Ափամերձ գոտիներում նախատեսված կառույցների նախագծումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ջրային օբեկտների յուրահատուկ պայմաններն արտացոլող պահանջները, ներառյալ՝ ջրաբանական ռեժիմը և ջրի ագրեսիվությունը: 3. Սեյսմիկ գոտիներում, նստող, ուռչող գրունտերի, կարստի, սողանքների և սելավների առաջացման պայմաններում նախատեսվող կառույցները նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմերի լրացուցիչ պահանջները:    
0 2221

The draft has been accepted

Discussed 14.04.2023 - 29.04.2023

«ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ (2-ՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) Սույն նորմերը տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող տարածքների, շենքերի և շինությունների` երկրաբանական վտանգավոր երևույթներից (գործընթացներից) (սողանքներից, փլուզումներից, կարստից, սելավաջրերից, ձնահյուսերից, մակսառցաշերտի գոյացումից, թերմոկարստից, ջրամբարների, լճերի և գետերի ափերի` ջրհեղեղից և ջրածածկումից տարածքների վերափոխումից) և դրանց համակցություններից ինժեներական պաշտպանության կառույցների և միջոցառումների (այսուհետ` ինժեներական պաշտպանություն) վրա: Սեյսմիկ տարածքներում, այլ վտանգավոր պրոցեսների զարգացման և հատուկ հատկություններով գրունտների (նստվածքային, փքվող, աղակալվող և այլն) տարածքներում, ինչպես նաև լրամշակվող տարածքներում, ինժեներական պաշտպանություն նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմերի լրացուցիչ պահանջները:
0 2289