Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.04.2022 - 27.04.2022

«Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   ՀՀ Ազգային Ժողովի կողմից 04/03/2022թ. ընդունված և 12/03/2022թ. ուժի մեջ մտած ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-21-Ն օրենքով կատարված լրացումներով սահմանվել է, որ դրա ընդունումից հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Գնումների մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը, որը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային և թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման վերաբերյալ: Քննարկվող կարգով նախատեսվում է կարգավորել օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով նախատեսված` մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:  
0 3847

Discussed 24.03.2022 - 08.04.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 21/01/2022թ. ընդունված և 01/06/2022թ. ուժի մեջ մտնող ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքով գործող կարգավորումներում կատարվել են փոփոխություններ, որոնց կիրարկման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոփոխություններ կատարելու ՀՀ կառավարության 06/04/2017թ. N 386-Ն որոշմամբ հաստատված կարգում: Փոփոխությունները բովանդակային առումով կրում են տեխնիկական բնույթ: Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 04.06.2017թ. թիվ 386-Ն որոշման պահանջները կհամապատասխանեն ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին:
0 3640