Discussed 05.05.2023 - 20.05.2023 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության` երրորդ անձանց տրամադրման շրջանակը և տրամադրվող տեղեկատվության ծավալը` համապատասխանեցնելով գործող քրեադատավարական նորմերին: Պացիենտի համար կամրագրվի իր մահից հետո իր վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեվյալները մշակելուց հրաժարվելու իրավունքը, իսկ բժշկական կազմակերպությունների համար կնախատեսվի բժշկական միջամտության համար անհրաժեշտ գրավոր համաձայնությունը տալուց հրաժարվելու դեպքում դրա վերաբերյալ արձանագրություն կազմելու, այն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և համաձայնությունը տալուց հրաժարված անձին պատշաճ կարգով ծանուցելու պարտականությունը: Նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու համար այդ դեպքերի վերաբերյալ լիազոր մարմնին կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն: Միաժամանակ կվերացվի Սահամանդրության և գործող վերաբերելի օրենքներում առկա հակասությունը` Սահմանադրությամբ մարմիններին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն վերապահված չլինելու տեսանկյունից: Նախագծերի ընդունման արդյունքում կվերացվեն նաև առկա տեխնիկական անճշտությունները և համապատասխան բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման գործընթացը կհամապատասխանեցվի գործող իրավակարգավորումներին: 12 0 5 3166