Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 06.10.2023 - 21.10.2023

ՀՀՇՆ «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նորմերը տարածվում են նոր, վերակառուցվող և վերականգնվող գազաբաշխիչ համակարգերի նախագծման ու շինարարության վրա, որոնք նախատեսված են սպառողներին բնական և հեղուկացված ածխաջրածնային գազերով ապահովելու համար, ինչպես նաև արտաքին, ներքին և գազասպառման գազատարերի, գազակարգավորիչ կետերի և կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազամբարային և բալոնային կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազալցման կայանների/կետերի (ԳԼԿ) վրա և սահմանում են պահանջներ դրանց անվտանգության ու շահագործման բնութագրերի նկատմամբ և ենթակա են պարտադիր կատարման, նախագծող, կառուցող, հավաքակցող ու շահագործող կազմակերպությունների կողմից:
0 2256

Under development

Discussed 23.12.2019 - 08.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նպատակ ունենալով բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը մշակվել է որոշման նախագիծ, որով հստակեցվել են բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների հիմնական հասկացությունները, սահմանվել է, որ բնակչության դեպքում, 5 մետրը չգերազանցող գազատարների շինմոնտաժային աշխատանքները իրականացվում են ընկերության միջոցներով, ինչպես նաև սահմանվել է, որ միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5%-ի չափով։
0 6918