Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 18.09.2024 - 04.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է մի շարք լավարկվող բնությի փոփոխություններ իրականացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունում, մասնավորապես՝ առաջարկվում է լրացնել բնապահպանական վերահսկողության ենթակա մի շարք ոլորտներում ծածկագրերը և դրանց մասով սահմանել ոլորտային ռիսկայնության միավորներ և սահմանել  անհատական ռիսկայնության նոր բաղադրիչ, որի գնահատումը կիրականացվի առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում հայտնաբերված  թերությունների և խախտումների քանակի հիման վրա:  
0 660

Discussed 29.09.2023 - 20.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բնապահպանության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» N 9-Ն գործող հրամանի 19-րդ կետի համաձայն որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկում ներառված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված 3 կենդանատեսակ՝ հայկական մուֆլոնը, բեզոարյան այծն ու կարմիր բադը, մինչդեռ կիսաազատ պայմաններում պահման և օգտագործման ենթակա կենդանատեսակների շրջանակն առավել լայն է։ Կարմիրգրքյան տեսակների կիսաազատ պայմաններում պահման և դրանց օգտագործման ենթակա տեսակների ցանկի առանձնացման համար անհրաժեշտ է իրականացնել այդ կենդանատեսակների համալիր գնահատում և ցանկերի առանձնացում,  ինչը մինչ օրս իրականացված չէ։ Խուսափելու համար անճշտություններից, գիտականորեն հիմնավորված և գնահատված մոտեցում ցուցաբերելու պահանջից ելնելով նախաձեռնվել է սույն նախագծով իրակացվող փոփոխությունը։ Նախագծի երկրորդ կետով նախատեսված փոփոխությունը միտված է կարգավորելու իրավական ակտերի միջև տեղ գտած անհամապատասխանությունը և անճշտությունը, քանի որ  Կառավարության 2016 թվականի օգոստոսի 18 N 860-Ն որոշմամբ որսորդական տնտեսությունների ցանկ հաստատված չէ։
0 2451

Discussed 30.12.2019 - 14.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը գործող օրենսդրությամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հստակեցումը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովումն է, մասնավորապես՝ Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվի այն տնտեսվարող սուբյեկտների շրջանակը, որոնց մոտ բնակչության և շրջակա միջավայրի անվտագության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերության հիման վրա, բացառության կարգով, ստուգումներ կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ստուգումներն իրականացնող տեսչական մարմինների շրջանակը:
0 8041