Discussed 18.08.2022 - 02.09.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N1481-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ և բնապահպանական հարկ) գծով վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգի սահմանում 2 4 0 3119
Under development Discussed 03.09.2019 - 18.09.2019 «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) կարգը հաստատելու մասին» N197-Ն որոշմամբ սահմանվել և կարգավորվել են Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի (այսուհետ` Ծրագիր) մշակման (նախագծման) ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները: Սակայն իրականացված Ծրագրի վերաբերյալ համայնքները ներկայացնում են հաշվետվություն յուրաքանչյուրն ինքնուրույն՝ ոչ ընդունված ձևով, ինչպես նաև հաշվետվությունների հրապարակումներն եղել են կամովի և չեն կրել պարտադիր բնույթ: Առկա վիճակը չի նպաստել Հայաստանի Հանրապետությունում համայնքային մակարդակում պլանավորմանը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, կատարողականի որակի և հաշվետվողականության գործառույթների կատարելագործմանը և բարելավմանը: Մինչ դեռ հաշվետվության կազմման, ավագանու կողմից ընդունման և ինտերնետային կայքում հրապարակման իրավական հիմքերը բխում են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաև բնապահպանական ծրագրերի մշակման պահանջները սահմանող «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) կարգը հաստատելու մասին» N197-Ն որոշման դրույթներից: Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ներկայումս մետաղական հանքաքար արդյունահանող 27 ընկերություններից միայն 4-ի կողմից վճարվող բնապահպանական հարկից են մասհանումներ կատարվում: Անկողմնակալության սկզբունքից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման գործունեությունը շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնելու տեսակետից ավելի ռիսկային է, և որ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ ու օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար նպատակահարմար է, որ մասհանումներ կատարվեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական վճարներից: 4 0 0 6781
The draft has been accepted Discussed 20.02.2018 - 26.03.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 47-Ն որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին: 1 1 0 8094