Discussed 23.07.2021 - 08.08.2021 <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Օրենքի նախագծի համաձայն կարգավորվում են զինծառայողին հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավման ժամանակահատվածը հանգստի լրացուցիչ օրերի ձևով հիմնական (տարեկան) արձակուրդին միացնելու, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցում տրամադրելու և դրա հաշվարկի հետ կապված հարաբերությունները, զինվորական ծառայությունից արձակման հիմքերի շարքում, որոնց դեպքում պահպանվում է բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողի բնակարանային ապահովության իրավունքը, լրացվում է հաշվառված զինծառայողի զինվորական հաստիքը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության հաստիքով փոխարինվելու կապակցությամբ հաստիքների կրճատմամբ զինվորական ծառայությունից արձակելու հիմքը: 2 0 0 5081
Discussed 24.08.2020 - 08.09.2020 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինծառայողների կողմից հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու պայմանները, պետության կողմից կանխավճարի հատկացման ձևով պետական աջակցության չափը, ծրագրին մասնակցելու դիմում ներկայացրած զինծառայողների կողմից իր ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու, ծրագրի շրջանակներում տվյալ տարվա համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը չիրացնելու կամ դրանից հրաժարվելու հետ կապված հարաբերությունները: 4 0 1 6135
Discussed 30.04.2020 - 15.05.2020 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կնձեռի ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում առկա սահմանափակումների պարագայում 2020թ. ընթացքում լրացող ԲԳՎ-ի գործողության ժամկետը երկարաձգել 2 ամսով` շահառուների համար ստեղծելով իրենց իրավունքի իրացման հնարավորություն: 4 0 0 6264