Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 29.07.2022 - 13.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` հեմոդիալիզային տեսակով թույլ տալ գործունեություն ծավալել նաև մինչև 2014 թվականը (ներառյալ) 8 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետներին` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությաբ: Նշված փոփոխությամբ կլուծվի մի շարք մարզերում առկա կադրային խնդիրը, քանի որ համապատասխան կադրերի պակասն առկա է մի շարք բժշկական հաստատություններում: Լիցենզավորման գործընթացում հաճախակի հանդիպում են խնդիրներ կապված հիվանդանոցային բաժանմունքների կառուցվածքային ստորաբաժանումների տեխնիկական և գույքային հագեցվածության հետ, այսպես` միևնույն բաժանմունքի տարբեր կառուցվածքային տարրեր ներկայացվում են միևնույն շենքի տարբեր հարկերում կամ մասնաշենքերում, ինչն անթույլատրելի է: Առաջարկվում է սահմանել պահանջ, որ նշված դեպքերում առնվազն բժշկի կաբինետը, վիրակապարանը (միջամտությունների կաբինետ), hերթապահ բուժքրոջ կետը պետք է առկա լինեն յուրաքանչյուր հարկում:
0 3405

Discussed 16.07.2021 - 31.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից փուլ առ փուլ ուաումնասիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ, ինչպես նաև վերանայել կադրային պահանջները` ներկայիս կրթական ծրագրերին համապատասխան:
0 5620