Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 19.06.2025 - 05.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՄՁ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 2025-2030ԹԹ․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Ռազմավարական ծրագրով փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) զարգացումը ուղղակիորեն կապվում է դրանց մրցունակության բարձրացման հետ։ Այս մոտեցմամբ է պայմանավորված ռազմավարական ծրագրի անվան ընտրությունը։ Ձեռներեցության զարգացման կենսափուլերից յուրաքանչյուրի համար, հաշվի առնելով այդ փուլերի յուրահատուկ կարիքները, ռազմավարական ծրագիրն առաջադրում է թիրախային միջամտության ուրույն գործիքակազմ՝ հաջորդ փուլ սահուն անցումն ապահովելու նպատակով։ Ռազմավարական ծրագրի հենասյուներն են արտադրողականությունը, նորարարությունը, ներառական զարգացումը, կանաչ զարգացումը և դիմակայունությունը։ Դրանց հիման վրա ձևավորվել է ռազմավարության տեսլականը, որը պատկերում է Հայաստանը որպես ներառական, կայուն զարգացող տնտեսությամբ, բարեկեցիկ և դիմակայուն երկիր, որի առաջընթացի շարժիչ ուժը լինելու են մրցունակ ՓՄՁ-ները։ Ծրագրի տեսլականը, նպատակները և միջոցառումները մշակվել են հետևյալ սկզբունքների հիման վրա․ միասնական նպատակից բխող, փոխլրացնող, փոխկապակցված և նույն թիրախային խմբին ուղղված միջոցառումների համախմբում մեկ ծրագրի ներքո՝ բացահայտված հիմնախնդիրներին համապարփակ լուծումներ առաջարկելու համար, ձեռներեցության զարգացման կենսափուլերի առանձնահատուկ կարիքներից բխող ծրագրերի և դրանց բաղկացուցիչ միջոցառումների մշակում, համագործակցության խթանումը տնտեսավարողների միջև՝ արժեշղթաների և կլաստերների զարգացումը խրախուսելու նպատակով, ռազմավարական ծրագրի իրագործման արդյունավետությունն ու շարունակականությունն ապահովելու համար ինստիտուցիոնալ լուծումների մշակում, տնտեսական առաջընթացի չափման, թիրախավորման և դրա վրա ներգործության և՛ քանակական, և՛ որակական մոտեցումների որդեգրում, ծրագրերի մշակման և իրականացման գործում նախագծային մտածողության կիրառում՝ պարբերական փորձարկումների, լավարկումների և ճշգրտումների միջոցով։ Ռազմավարական ծրագիրը մշակվել է ոլորտի համապարփակ և խորքային վերլուծության արդյունքում։ Մասնավորապես, քանակական և որակական տվյալների հիման վրա իրականացվել է ՓՄՁ ոլորտի իրավիճակային վերլուծություն, որը բացահայտել է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության օրինաչափությունները, առանձնահատկություններն ու մարտահրավերները։   [1] Հղում [2] Հղում
Մնաց {days} օր
2 2953

Discussed 31.07.2024 - 15.08.2024

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ կառավարության որոշում Ծրագրի նպատակն է բարելավել առաջադեմ գիտելիքի և հմտությունների մակարդակը Հայաստանում, բարձրացնել աշխատուժի մասնակցության մակարդակն ու աշխատուժի համապատասխանությունը տնտեսության ներկա և ապագա պահանջներին, ավելացնել առաջատար և զարգացող մասնագիտությունների գծով մրցունակ մասնագետների թիվը, նպաստել գործազրկության մակարդակի նվազմանը և ընձեռել աշխատելու ավելի լայն հնարավորություններ։ Ծրագրի շրջանակում մասնագիտական կարողությունների զարգացումը դիտարկվում է լրացուցիչ կրթության միջոցով որակավորում ստանալու կամ բարձրացնելու, ինչպես նաև գիտելիքների, կարողությունների և նոր հմտությունների կատարելագործման, արդիականացման կամ ձեռք բերման համատեքստում, համաձայն Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի հոդված 3-ի, 4-րդ բաժնում սահմանված եզրույթի, այն է՝ մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական կարողությունների զարգացումը անընդհատ լրացնող կրթություն։
Մնաց {days} օր
0 3087
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: