Discussed 26.03.2018 - 16.04.2018 Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակաման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը սահմանում է առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների (այuուհետ` բժշկական հաստատություն) բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգը և պայմանները: Սույն կարգով կարգավորվում է բժշկական հաստատության ավագ և միջին բուժաշխատողների ընտրությունը (նշանակումը)` բացառությամբ հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման գործընթացի, ինչպես նաև մարզերում աշխատելու համար պետական պատվերի շրջանակներում նպատակային կրթություն ստացած բժիշկ-մասնագետների նշանակման կարգի: 3 2 7 10233
Under development Discussed 21.06.2017 - 07.07.2017 «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 9-րդ` Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջի կատարման ապահովմամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների և զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման դեպքերը: 1 1 2 10115