Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

16.04.2026 02.05.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի բնակչության մեծ մասը հանդես է եկել Փոքր Վեդի բնակավայրը Խոր Վիրապ բնակավայրի անվանափոխելու նախաձեռնությամբ: Բնակավայրի անվանափոխության նախաձեռնման համար հիմք է հանդիսացել այն, որ Վեդի համայնքում ընդգրկված են Վեդի քաղաքային և Փոքր Վեդի գյուղական բնակավայրեր: Ներկայացվող «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 2-րդ հավելվածի 2.2-րդ աղյուսակի 4-րդ կետում «Փոքր Վեդի» բառերը փոխարինել «Խոր Վիրապ» բառերով:
Մնաց {days} օր
0 445

Discussed 08.05.2019 - 30.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N1209-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Դասկարգիչը ներառված է Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվական դասակարգման և կոդավորման միասնական համակարգի կազմի մեջ: Դասակարգչով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարզերի (այսուհետ` մարզ), մարզերում կազմավորված համայնքների ու բնակավայրերի, ինչպես նաև Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների անվանումները` իրենց ծածկագրերով, որոնք կառուցված են եռաստիճան դասակարգման սկզբունքով: Հիմնական խնդիրն է` դասակարգիչը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին:
Մնաց {days} օր
0 8369

Discussed 23.07.2018 - 08.08.2018

<<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Նախագծով լրացվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դեռևս չամրագրված ՀՀ մարզերի վարչական սահմանների նկարագրերը:
Մնաց {days} օր
0 10660
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: