Discussed 17.06.2022 - 02.07.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը՝ համաձայն հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները: Նախագծով առաջարկվող կարգավորումները հիմք են փոքրաթիվ աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունում գործընթացը պատշաճ կազմակերպելու, դասարանները որոշակի առարկաների ժամերին ըստ համատեղելիության և ուսուցման գործընթացը կազմակերպելու հնարավորությունների միավորելու՝ հնարավորություն ընձեռնելով դպրոցներում բազմահամակազմ դասարաններ ձևավորել՝ հաշվի առնելով տարիքային և առարկայական որոշ առանձնահատկություններ: 53 1 5 8316