Discussed 20.08.2020 - 04.09.2020 «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ» Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրինացման, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ նաև՝ Գործակալություն) կողմից իրականացվող գործառույթների նպատակով դիմումներն առցանց եղանակով ներկայացման հնարավորությունների ընդլայման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին և հասանելի դարձնելու նպատակով: Բացի վերը նշված նպատակների իրագործմանն ուղղված իրավական նորմերից, փոփոխության կամ լրացման են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում հանգեցնում էին հակասությունների և տարընթերցումների: Գործող օրենսդրությամբ էլեկտրոնային եղանակով Գործակալություն պետական գրանցման/հաշվառման դիմում ներկայացնելու համար անձանց անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որպիսի պարագայում պրակտիկայում էլեկտրոնային ստորագրության քիչ կիրառելիության պայմաններում փոքր է էլեկտրոնային եղանակով գրանցման/հաշվառման դիմումների քանակը: Նախատեսվող նույնականացման նոր գործիքակազմը հնարավորություն կտա անձանց առանց էլեկտրոնային ստորագրության դիմելու համապատասխան ծառայության մատուցման համար: Նախագծերով կատարվող առաջարկներով կարգավորվում են արդեն իսկ գործող օրենքով սահմանված ինքնաշխատ եղանակով իրականացվող գործառույթներ, ինչպես նաև սահմանվում է ինքնաշխատ եղանակով մահացած անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման հնարավորություն՝ առանց շահագրգիռ անձի դիմումի: Հեշտացվել են իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության, օտարեկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ մասնակցի մասին տեղեկությունների փոփոխության գրառման կարգերը: Գործող օրենսդրությամբ վերակազմակերպման դեպքում սահմանված է մասնակիցների ռեեստրից քաղվածք ներկայացնելու պահանջ, որը այն ընկերությունների համար, որոնց մասնակիցների ռեեստրը վարվում է Գործակալության կողմից, քննարկվող օրենքի նախագծով հանվել է: Փոխվել են լուծարման պետական գրանցման նպատակով դիմելիս դատական դեպարտամենտից և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ներկայացվող տեղեկանքներին ներկայացվող պահանջները: Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա կազմվող տեղեկանքների, կանոնադրությունների վրա Գործակալության աշխատակցի ստորագրությունն առաջարկվող փոփոխություններով փոխարինվում է համակարգի կողմից գեներացվող համարանիշով և արագ արձագանքման ծածկագրով (QR կոդ), որպիսի պարագայում փաստաթղթի իսկության ստուգումն իրականացվելու է համարանիշը մուտքագրելով ՀՀ արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կոդը կարդացող սարքի կիրառմամբ։ Նախատեսվել է նաև անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում՝ լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա։ Հստակեցվել են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը, ռեդոմիցիլացման գրանցման ժամկետները։ Բացի այդ, սահմանվում է նաև Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը։«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պետական գրանցման/հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը մոտեցվել են պետական գրանցման ներկայացվող փաստաթղթերի հետ կապված Գործակալության կողմից իրականացվող աշխատանքի ծավալին: 2 2 0 7746