Drafts

In the title
Draft development authority
Type
31.03.2025 15.04.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2025-2030ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի արտահանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը (այսուհետ՝ Ռազմավարական ծրագիր) սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու պետության միջազգային շահից բխող արտահանման զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ծրագիրն առաջնահերթ բխում է Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության շրջանակներում սահմանված արտահանման զարգացման նպատակից և համահունչ է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգին՝ անուղղակիորեն ծառայելով նաև մարդկային կապիտալի զարգացմանը, գործազրկության և աղքատության նվազմանը։ Ծրագիրը միտված է արտահանումը դարձնել տնտեսության զարգացման գլխավոր խթանը։
0 169
25.03.2025 09.04.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1755-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է թույլատրել ԵԱՏՄ անդամ պետություններից ներկրված սարքավորումների արտահանումը վերանորոգման նպատակով՝ այն ետ վերադարձնելու պայմանով, ինչպես նաև՝ բացառության կարգով ժամանակավորապես (մինչև Որոշման գործողության ժամկետի ավարտը) թույլատրել որոշակի մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։
0 352

Located in RA Government

Discussed 10.03.2025 - 26.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝  2-րդ կետում «հունվար» բառը փոխարինել «փետրվար» բառով․ Որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում և Որոշմամբ հաստատված Հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն» բառերը փոխարինել «, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Կանադա» բառերով. Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Արտահանողը հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։»․ Հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում «բնօրինակին» բառից հետո ավելացնել «կամ տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ (այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու), հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ» արտահայտությունը. Հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել. Հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «չունի բարվոք հարկային պատմություն, այսինքն՝ օժանդակություն ստանալու նպատակով հայտը պատասխանատու նախարարություն ներկայացնելու օրվան նախորդող 365 օրերի ընթացքում վերջինիս նկատմամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ գանձելու վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ և» արտահայտությունը. Հավելվածի Ձև N 1-ի 1-ին ենթակետում «բնօրինակին» բառից հետո ավելացնել «կամ տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ (այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու), հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ» արտահայտությունը։
0 538

Discussed 20.12.2024 - 10.01.2025

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման  կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Նախատեսվում  է առանձնացնել արտահանում և ժամանակավոր արտահանում ընթացակարգերը և ներկայացված նախագծով սահմանել մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը:
2 769

Discussed 20.12.2024 - 10.01.2025

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման  կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):
0 666

Discussed 20.12.2024 - 04.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի նպատակն է կանոնակարգել սեռաբջիջների և սաղմի (էմբրիոնի) արտահանման և ներմուծման հետ կապված իրավահարաբերությունները, համապատասխանեցնել որոշման լիազորող նորմը Օրենքի համապատասխան հոդվածին, ինչպես նաև սահմանել կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը:
0 1757

Under development

Discussed 19.11.2024 - 04.12.2024

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՈՎ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՏԵՔՍՏԻԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Առևտրային օդային փոխադրումով և ավտոմոբիլային տրանսպորտով առևտրային կազմակերպությունների կողմից ապրանքների արտահանման դեպքում տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը, ագրոպարենային և տեքստիլ ապրանքների և ուղղությունների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ներկայացումը բխում է Հայաստանից արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելու և ներկայումս արտահանվող և արտահանման ներուժ ունեցող ապրանքների՝ նոր շուկաներում հաստատվելու, թիրախային շուկաներում ընդլայնվելու և սկզբնական դժվարությունները հաղթահարելու անհրաժեշտությամբ
2 1553

Discussed 29.10.2024 - 13.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԱԹԻ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻ, ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈՂՊԱՏԻ, ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԻ, ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐԻ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է 6 ամիս ժամկետով որպես լիցենզավորվող գործունեություն սահմանել Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206՝ երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ, 7224՝ այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով, 7403՝ զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ, 7601՝ չմշակված ալյումին, 7603՝ ալյումինի փոշիներ և թեփուկներ ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ։
0 986

The project has not been accepted

Discussed 21.10.2024 - 10.11.2024

«Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 6 ամիս ժամկետով, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևծաղկի ձեթ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրին դասվող)։
0 1080