Discussed 13.05.2022 - 28.05.2022 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով Կադաստրի կոմիտեի համակարգում կենտրոնացված արխիվ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 918-Ա և 2021 թվականի հունվարի 14-ի N 8-Ն որոշումներով ամրացված ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի N 8-1/2 հասցեում գտնվող 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մանկաբարձագինեկոլոգիական եռահարկ մասնաշենքը՝ 0.33 հա հողատարածքով, և Բանակի N 8-8 հասցեում գտնվող 2,601.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկհարկանի մասնաշենքը՝ 0.62499 հա հողատարածքով վերադարձվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ արդյունքում վերջինիս հետ համատեղ նոր տարածք ձեռք բերելու գործընթացի դիտարկման հնարավորությամբ: 0 0 0 4265
Discussed 30.11.2020 - 15.12.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության կատարումն ապահովող միջոցառումների 5-ամյա ծրագրով նախատեսված կադաստրային գործերի (արխիվի) համար նոր ստորաբաժանման ամբողջական արխիվային շենքի կառուցման և շահագործման միջոցառման իրականացման շրջանակներում ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի N 8-8 հասցեում տեղակայված հիվանդանոցային համալիրի՝ 2601,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունները՝ 0,62499 հեկտար հողատարածքը ՀՀ կադաստրի կոմիտեին ամրացնելու անհրաժեշտությամբ: 0 0 0 5964