Under development Discussed 17.02.2021 - 04.03.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման իրավակարգավորումները ոլորտային տեսանկյունից վերաբերում են բացառապես օզոնային շերտը քայքայող նյութերին, ինչը թերի կարգավորում է գործող օրենքի տեսանկյունից և այդ մասով հակասում է գործող իրավակարգավորումներին: Ուստի իրավական ակտի նախագծով փորձ է արվում ներդաշնակեցնելու գործող և նոր ընդունվող իրավական ակտերը և ապահովել արդյունավետ իրավակարգավորում: 0 0 0 4711