Discussed 01.11.2024 - 16.11.2024 Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի ««Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն` ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» N 1864-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշում Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է պետության կողմից ձեռքբերվող փորձագիտական ծառայությունների արժեքների նվազում միջինացված 35 տոկոսի չափով։ 1 76 23 720
Discussed 26.06.2024 - 11.07.2024 «ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 879-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Շինարարական ծրագրերի արդյունավետության բարձրացում, շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման մեթոդաբանության սահմանում։ 5 4 1 1202
Discussed 14.12.2023 - 30.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունները ամբողջական կատարված լինելու դեպքում՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժեր չհաշվարկվելուն։ 9 0 0 2472
Discussed 08.11.2023 - 25.11.2023 «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Ռիելթորական գործունեության զարգացման և կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու և ներդնելու ռիելթորական գործունեության վերաբերյալ օրենսդրություն, որի միջոցով ոլորտում կներդրվի միասնական պետական քաղաքականությունը: 3 3 2 3175
Discussed 08.09.2023 - 23.09.2023 «ՆՈՒՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների իրականացման համար ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները․ 2) մաքսային մարմինների կողմից իրականացվող խորհրդակցության արդյունքում հայտարարատուին տեղեկությունների տրամադրման ձևաչափը․ 3) մաքսային մարմինների և հայտարարատուների միջև տեղեկությունների փոխանակման ժամկետներն ու դրանց գործողության շրջանակը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հայտարարատուների կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման՝ 2-րդ և 3-րդ մեթոդների կիրառման համար հիմնավորված արժեքային հիմքի ընտրության համար մաքսային մարմիններից համապատասխան տեղեկատվության ստացման հնարավորությունը։ 1 2 0 1974
Discussed 10.08.2023 - 30.08.2023 «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև նախնական որոշումների կիրառության կարգն ու ժամկետները սահմանելու մասին» ՀՀ որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև նախնական որոշումների կիրառության կարգն ու ժամկետները։ 2 0 0 2448
Located in RA National Assembly Discussed 18.07.2023 - 02.08.2023 «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով այս նվերները Ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ բարեգործություն իրականացնող սուբյեկտներին նվիրաբերելու եղանակով իրացնելու, շուտ փչացող գույքի իրացման եղանակների վերաբերյալ կարգավորումներ: 3 4 0 2599
Discussed 30.06.2023 - 16.07.2023 «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում հաղորդող ընկերության մոտ կառաջանա հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար առավել էժան էլեկտրական էներգիա ձեռք բերելու խթաններ, իսկ դրա արդյունքում ձևավորված խնայողությունները դրական ազդեցություն կունենան էլեկտրաէներգետիկական համակարգի մասնակիցների տնտեսական գործունեության և վերջնական սպառողների սակագների վրա։ 4 4 1 2482
Under development Discussed 30.05.2023 - 30.06.2023 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է մշակութային արժեքների փորձաքննության ոլորտը բարելավելու անհրաժեշտությամբ՝ պայմանավորված մշակութային արժեքների փորձագետների ինստիտուտի շարունակական կատարելագործման և կայացման հետ։ 6 1 0 2476