Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

04.03.2026 19.03.2026
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1518-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է արտահանման արգելքի բացառությունների ցանկից հանել «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող որոշ օգտագործված, սպառված կամ ջարդոն ու թափոն հանդիսացող սարքավորումները։ Միևնույն ժամանակ արգելքի բացառություններ սահմանել այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում արգելքի տրամաբանությանը։ Միաժամանակ առաջարկվում է արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման շրջանակի ճշգրտում՝ այն ապրանքների ընդգրկմամբ, որոնք հանդիսանում են գունավոր մետաղների վերամշակման արտադրական շղթայի միջանկյալ, սակայն առանցքային բաղադրիչներ և որոնց տեղական վերամշակումը նպաստում է բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի ստացմանը։
Մնաց {days} օր
0 338

Discussed 19.02.2026 - 06.03.2026

Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին Սույն նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետությունից սև և գունավոր մետաղի ջարդոնի և թափոնի, ինչպես նաև սև մետաղից պատրաստված ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերին դասվող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք։
Մնաց {days} օր
0 395

Discussed 18.12.2025 - 03.01.2026

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելել երրորդ երկրներից  սև մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը, ինչը կնվազեցնի տեղական ձուլվածքներ և ամրաններ արտադրող ձեռնարկությունների գործունեության դադարի հետ կապված հնարավոր վտանգները, միաժամանակ՝ բարենպաստ պայմաններ կստեղծի տեղական մետալուրգիական ձեռնարկություններին տեղական արտադրության նախապատրաստվածքներ մատակարարելու, իսկ վերջիններիս՝ տեղական ամրաններ արտադրելու համար՝ չընդհատելով ձևավորված արտադրական շղթան (ջարդոնից մինչև բարդ ապրանքների արտադրություն)։
Մնաց {days} օր
0 1261

Discussed 30.10.2025 - 14.11.2025

«Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 6 ամիս ժամկետով, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևծաղկի ձեթ։
Մնաց {days} օր
0 2020

Discussed 29.10.2025 - 13.11.2025

«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով ժամանակավոր արգելք է սահմանվում ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1639

Discussed 19.09.2025 - 04.10.2025

Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին Սույն նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետությունից սև և գունավոր մետաղի ջարդոնի և թափոնի, ինչպես նաև սև մետաղից պատրաստված ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերին դասվող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք։
Մնաց {days} օր
0 1652

Discussed 05.05.2025 - 20.05.2025

«Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ Որոշում) ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրին դասվող) արտահանման նկատմամբ:
Մնաց {days} օր
0 2453
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: