Discussed 12.03.2018 - 27.03.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2018-2021թթ․ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկն է, որի արդյունքում ակնկալվում է իրականացնել առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակի բուժօգնության որակի բարձրացում, ծխախոտի օգտագործման և օդի ախտոտվածության հետ կապված հիվանդացության նվազեցում, պացիենտների առողջության և կյանքի որակի բարելավում, հաշմանդամության և մահացության նվազեցում, ինչպես նաև բուժական գործընթացում պացիենտների առավելագույն ներգրավման ապահովում: 9 2 0 8633