Discussed 27.11.2024 - 13.12.2024 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Հաշվեկշռման ծառայության մատուցման սակագների սահմանման նոր մեխանիզմի ներդրումն ուղղված է ԷՄՇ մասնակիցների համար կանխատեսելի և առավել որոշակի պայմաններում գործունեության իրականացման հնարավորության ստեղծմանը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հաշվեկշռման ծառայության ներդրման սկզբնապես ակնկալվող արդյունքը։ Մասավորապես, ԷՄՇ մասնակիցները, իրական պատասխանատվություն կրելով իրենց կնքած գործարքներից շեղումների համար, առավելագույնս կձգտեն նշված շեղումները հասցնել նվազագույնի։ 0 5 0 838
Discussed 07.06.2024 - 22.06.2024 «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-88-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, մասնավորապես` Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու անհրաժեշտությամբ։ 2 4 0 1941