Discussed 06.03.2025 - 21.03.2025 ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահության ոլորտում ֆինանսների կառավարման բարեփոխումները նպատակ ունեն առողջապահության ոլորտի լիազոր մարմնի գործառույթների ապակենտրոնացման միջոցով, հասնել բարձր արդյունավետության արդյունքահեն ցուցանիշների և պատշաճ կազմակերպաիրավական նախադրյալներ ստեղծել առողջապահական համակարգում մի շարք ռազմավարական փաստաթղթերով նախատեսվող բարեփոխումների լիարժեք իրականացմանը: Մասնավորապես, առողջության համապարփակ ապահովագրության համակարգի պատշաճ ներդրման համար կարևոր նշանակություն ունի այնպիսի կազմակերպաիրավական միջոցառումների նախնական ձեռնարկումը և պլանավորումը, որոնք կնպաստեն առողջության համապարփակ ապահովագրության համակարգի շրջանակում ապահովագրական փաթեթից օգտվող անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրմանը, առողջության պահպանման իրավունքի լիարժեք իրացմանը, բժշկական կազմակերպությունների կողմից նշված փաթեթի շրջանակում ծառայություններ մատուցելու բոլոր նախադրյալների ապահովմանը, առողջության համապարփակ ապահովագրության ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված՝ կադրային համապատասխան ռեսուրսներ ներգրավելուն, անհրաժեշտ ենթակառուցվածքներ ապահովելուն, պատշաճ կազմակերպական և համանման այլ միջոցառումների ձեռնարկելուն։ 2 6 0 918
Discussed 31.07.2024 - 18.08.2024 ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը: «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները և ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին։ Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել այն՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային բացթողումների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր իրավակարգավորումների սահմանումը։ 0 5 0 1542
Discussed 26.04.2023 - 11.05.2023 Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու մասին կարգով uահմանվում են արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում (այuուհետ` Որակի բնագավառ) ամենամյա մրցանակների սահմանման և դրանց շնորհման իրավակարգավորումները, մրցույթի անցկացման պայմանները և մասնակիցներին ներկայացվող պահանջները, գնահատման չափանիշները: 3 1 0 2847
Discussed 24.01.2020 - 10.02.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2 1 0 7271
Discussed 22.11.2019 - 13.12.2019 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մրցանակներ շնորհել` սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին: 4 3 0 7735