Under development Discussed 13.03.2020 - 30.03.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով մի կողմից աջակցել ՀՀ-ում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով ապահովել ՀՀ մարզերում բնակվող գործազուրկներին, նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված` սահմանել աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն նոր չափեր: 5 0 2 6312