Discussed 11.04.2022 - 26.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման Կողմնորոշիչ ցանկի 8-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում կսահմանվեն վկայակոչված կետերով թվարկված անոթային հիվանդությունների ծանրագույն բարդությունները: Միաժամանակ, Կողմնորոշիչ ցանկի 10-րդ կետի 1-ին ենթակետի բովանդակությունը ներառվել է նույն ցանկի 8-րդ գլխում: 1 0 0 3763