Discussed 03.08.2023 - 18.08.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է կատարել օրենսդրական փոփոխություն, անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանելով նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության: Միաժամանակ, վերացվում է նաև Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները Կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձևով կնքելու իրավասությունը: 6 9 3 2820
Discussed 25.04.2023 - 10.05.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է հստակեցնել հաշվառող մարմին ներկայացվող տեղեկությունների տվյալները, դրանք համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 22.12.2022թ. NՀՕ-567-Ն օրենքի 1-ին հոդվածով սահմանված տվյալներին։ 1 1 0 2381
Discussed 26.07.2022 - 10.08.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնների կիրառության առումով բացառություններ սահմանելը, ինչպես նաև ֆինանսական որոշ գործարքների և իրավաբանական անձանց բաժնեմասի օտարման գործարքների հարկման կանոնները վերանայելն է: 0 1 0 4893
Discussed 09.12.2020 - 24.12.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Իրավական ակտի նախագծի նպատակն է ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ ընդլայնելով հարկային մարմնի կողմից ստացվող տեղեկությունների շրջանակը, բարելավել հարկային մարմնի կողմից կատարվող վերլուծությունների որակը: Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Կառավարության 05.10.2017թ. N1337-Ն որոշմամբ հաստատված՝ անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի, անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգում։ 0 0 0 5123