Discussed 10.11.2021 - 28.11.2021 Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ապահովել գյուղատնտեսության ոլորտում գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը, նորարությունների ուսումնասիրությունը, տեղայնացումը և ծրագրերի մոնիթորինգների և տեղազննությունների իրականացումը։ Արդյունքում, գյուղացիական տնտեսություններում կմատուցվի անհատական խորհրդատվության՝ բարելավելով շահառուների աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հետադարձ կապի միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ հսկողական մեխանիզմների սահմանելը և գործընթացների նկատմամբ վերահսկողությունը։ 1 1 0 5723
Discussed 07.07.2020 - 23.07.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ում բուծվող ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվության՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, ինչպես նաև ՀՀ ԽԵԿ մսատու և կաթնատու ուղղությունների զարգացում՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։ 1 0 0 8712