Discussed 28.10.2024 - 12.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 318-ն որոշումն ընդունվել է դեռևս 2004թ-ին և վերջին քսան տարիների ընթացքում կրել է բազմաթիվ խմբագրական փոփոխություններ։ Ի սկզբանե, այն իր մեջ ներառել է ժամանակագրական փոփոխություններ, որոնք բնորոշ են եղել պետական բյուջեի՝ տվյալ ժամանակահատվածին բնորոշ սահմանափակումներին և ԱՆ կողմից իրականացվող ծրագրերին։ 2024 թվականի հունվար ամսից ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց ֆինանսավորման պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքի կիրառումը։ Չնայած նոր մեխանիզմի ներդրման արդյունքում 2024թ-ի առաջին կիսամյակում նկատվեց շահառուների դիմելիության աճ՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատած, ինչի արդյունքում բժշկական կազմակերպությունների կողմից փաստացի մատուցված ծառայությունների դիմաց առաջացան պարտքեր, սակայն հետագայում Կառավարության կողմից թույլ տրվեց իրականացնել միջծրագրային վերաբաշխումներ, ինչի արդյունքում արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտքերը կազմել են ընդամենը 0.2%։ Նոր մեխանիզմի կիրառումը նպաստել է ոչ միայն դիմելիության օբյեկտիվ ցուցանիշների արձանագրմանը, այլ նաև դրանով պայմանավորված ուղեգրումների, հերթագրման համակարգերի փոփոխությունների անհրաժեշտություն են առաջ բերել, ինչը կնպաստի առանց պայմանագրային գումարի սահմանափակման ֆինանսավորման մեխանիզմի ինստիտուցիոնալ կայացմանը, հաշվի առնելով նաև, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում գործելու է նմանատիպ մեխանիզմ։ Իրականացվող փոփոխությունները զուգակցվում են նաև պետական պատվերի տեղադրման կարգի փոփոխության անհրաժեշտության հետ։ Հաշվի առնելով, որ բժշկական կազմակերպությունների հետ պայմանագրերը կնքվում են հրապարակային օֆերտայի հիման վրա վերջիններիս կողմից ներկայացված դիմումների համաձայն, պետք է կիրառվի բժշկական կազմակերպությունների մրցակցային մեխանիզմ։ Բացի դա, նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունները պայմանագրին միանալիս պետք է հավաստեն, որ կապահովեն պայմանագրով սահմանված որկավորման նվազագույն պայմանները, որոնք կերաշխավորեն պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ ստացող ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ամբողջականության և որակի համապատասխան մակարդակ։ 2 3 0 813
Under development Discussed 28.09.2023 - 16.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերը մշակվել են ՀՀ վարչապետի 18.08.2022թ. N 948-Ա որոշման հավելվածով հաստատված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-277-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 3-րդ կետի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ՝ կացարանով ապահովման վերաբերյալ նոր խմբագրությամբ սահմանված հոդվածի կատարումն ապահովելու նպատակով: Սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1, N 2, N 5, N 6 հավելվածներով: Նախագծերը նպատակ են հետապնդում լուծելու սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման ոլորտում առկա խնդիրները: Նախագծերով առաջարկվում է՝ վերանայել բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը. սահմանել հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց ցանկը. ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 5 հավելվածն ուժը կորցրած ճանաչել և բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց կացարանով ապահովելու կարգը, պայմանները, տրամադրման ժամկետները կարգավորել N 2 հավելվածով՝ միասնականացնելով սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման գործընթացը. այսուհետ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանով ապահովման գործառույթի իրականացումը վերապահել մեկ կազմակերպությանը՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը վերանվանվել է «Օթևան» ՊՈԱԿ-ի: Ընդ որում նշված կազմակերպությունը 2024 թվականի հունվարի 1-ից իրականացնելու է բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման և կացարանով ապահովման գործառույթը, իսկ մինչ այդ իրականացնելու է նաև խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում օրենսդրությամբ սահմանված սոցիալական սպասարկման տրամադրումը: Նշվածի արդյունքում վերանայվել են «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի (վերանվանված ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ), «Օթևան» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան, նպատակները և ձեռնարկատիրական գործունեության տեսակները. սահմանել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի վարձակալության պայմանագրի վարձավճարի չափը և առավել մանրամասն կարգավորել վարձակալության տրամադրման ընթացակարգը. վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի օգտագործման կամ վարձակալության պայմանագրերի ժամկետները. բնակչի հետ կնքվելիք պայմանագրին կցել անհատական սոցիալական ծրագիրը, որը պարտադիր պետք է ընդգրկի ակտիվացմանն ուղղված միջոցառումներ աշխատունակ անձի կամ անձանց համար, իսկ վարձակալության պայմանագիր կնքել, եթե աշխատունակ անձինք ունեն մշտական զբաղվածություն կամ հանդիսանում են զբաղվածության որևէ ծրագրի շահառու. հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշումը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանը՝ կատարել փոփոխություններ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1905-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 104-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի N 381-Ն որոշումներում. հաստատել մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված առանձին անձանց բնակարաններ նվիրաբերելու կարգը: 0 0 0 2374
Under development Discussed 28.11.2022 - 14.12.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1908-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1701-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1009-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1905-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 104-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 381-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ « ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծերը մշակվել են ՀՀ վարչապետի 18.08.2022թ. N 948-Ա որոշման հավելվածով հաստատված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-277-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 3-րդ կետի, ինչպես նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ՝ կացարանով ապահովման վերաբերյալ նոր խմբագրությամբ սահմանված հոդվածի կատարումն ապահովելու նպատակով: Սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1, N 2, N 5, N 6 հավելվածներով: Նախագծերը նպատակ են հետապնդում լուծելու սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման ոլորտում առկա խնդիրները: Նախագծերով առաջարկվում է՝ վերանայել բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը. սահմանել հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց ցանկը. ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 5 հավելվածն ուժը կորցրած ճանաչել և բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց կացարանով ապահովելու կարգը, պայմանները, տրամադրման ժամկետները կարգավորել N 2 հավելվածով՝ միասնականացնելով սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման գործընթացը. սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանով ապահովման գործառույթի իրականացումը վերապահել մեկ կազմակերպության՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը վերանվանվել է «Օթևան» ՊՈԱԿ-ի: Ընդ որում նշված կազմակերպությունը 2024 թվականի հունվարի 1-ից իրականացնելու է բացառապես սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման և կացարանով ապահովման գործառույթը, իսկ մինչ այդ իրականացնելու է նաև խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում օրենսդրությամբ սահմանված սոցիալական սպասարկման տրամադրումը: Նշվածի արդյունքում վերանայվել են «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի (վերանվանված ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ), «Օթևան» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան, նպատակները և ձեռնարկատիրական գործունեության տեսակները. սահմանել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի վարձակալության պայմանագրի վարձավճարի չափը և առավել մանրամասն կարգավորել վարձակալության տրամադրման ընթացակարգը. վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի օգտագործման կամ վարձակալության պայմանագրերի ժամկետները. հաստատել մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված առանձին անձանց բնակարաններ նվիրաբերելու կարգը: 1 2 2 2750
Under development Discussed 04.07.2022 - 22.07.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1236-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով աջակցություն՝ Արցախի քաղաքացիներին, մասնավորապես ազատ տարածքներն որպես բարելավում ոչ թե հատկացնել այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին, այլ տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող ընտանիքներին, որոնց բնակարանային ապահովության խնդրի լուծում։ 0 2 0 3618
Under development Discussed 07.08.2019 - 23.08.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով հանձնաժողով ներկայացված դիմումները և նպատակ ունենալով բարելավելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122Ն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով ընտանիքների նոր սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարի սահմանման գործընթացը, հանձնաժողովը մշակել է որոշման նախագիծ, որով նոր սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով` առանձին դեպքերում հանձնաժողովի կողմից կայացվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122Ն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով ընտանիքների նոր սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարների սահմանմանն ուղղված անհատական որոշումներ։ 3 0 0 6719