Discussed 27.12.2021 - 12.01.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում։ 0 1 0 5809
Discussed 12.01.2021 - 27.01.2021 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1305-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նպատակային օգտագործում և ժամկետների հստակեցում, որի արդյունքում Նախարարության կողմից կատարվող ծախսերի պլանավորումը և կանխատեսումը կլինի առավել ճշգրիտ։ 1 1 0 6341
Discussed 23.07.2019 - 07.08.2019 «ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծ Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները. 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ (հղի ոչխաչներ և այծեր, էգ և արու մատղաշ), կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ, կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը, պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։ հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների և խոտհարքների առավել արդյունավետ օգտագործման համար։ 5 1 0 9825