Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 24.07.2024 - 09.08.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի N 37-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետների համար ներդրվել է «Ամսվա լավագույններ»-ի խրախուսման ընթացակարգ: Ըստ ընթացակարգի յուրաքանչյուր մասնակից տարվա ընթացքում կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անգամ նշված անվանակարգերից որևէ մեկում: Ամբողջ տարվա ընթացքում լավագույն ճանաչված մասնակիցները տարեվերջին մասնակցում են տարվա լավագույնների մրցանակաբաշխությանը՝ արդեն իսկ ներկայացրած ծրագրերով և տեղեկատվությամբ: Նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից ընտրվում են յուրաքանչյուր անվանակարգի լավագույնները: Նախատեսվում է, որ վերջինները կպարգևատրվեն և կարժանան «Տարվա լավագույնները» կոչմանը: Անհրաժեշտություն է առաջացել նաև հստակ սահմանելու, որ յուրաքանչյուր անվանակարգում «Տարվա լավագույնները» ընտրեվելու են ամսվա լավագույն հայտերից: Հարկ էր լրամշակել նաև անվանակարգերի ձևակերպումները:  Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է մոտիվացնել սահմանված անվանակարգերում գործունեություն ծավալող մասնագետներին, նպաստել նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, ակտիվացնել նորարարական մոտեցումները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել լավագույն փորձի հանրայնացման և տարածման ուղղությամբ:
9 1371

Discussed 10.09.2021 - 26.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է հայտարարված վարժական հավաքներին ներգրավել նաև ահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների՝ երկու ամսի ժամկետով:
0 5279