Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 10.08.2023 - 25.08.2023

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող և գտնվող օտարերկրացիների օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրացումը:
0 3003

Under development

Discussed 03.07.2023 - 18.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի թիվ 115-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) միտված է  2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասով ամրագրված պահանջի կատարումն ապահովելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) կազմում ստեղծված նոր՝ Ներքին գործերի նախարարությանը սահմանել լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության  տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու գործառույթի իրականացման շրջանակներում։ 
0 2554

Discussed 13.09.2022 - 29.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ-ում փախստական ճանաչված  անձանց կացարանով  ապահովումն  իրականացվում էր «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման ընթացակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28 N 54  արձանագրային որոշման հիման վրա։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի թիվ № 02/10.20/26829-2021 հանձնարարականի  պահանջն առ այն, որ  անհրաժեշտ  է    Կառավարության արձանագրային որոշումները վերաձևակերպել այլ իրավական ակտերի ձևաչափով և համապատասխան  նախագծերը ներկայացնել  վարչապետի աշխատակազմ,  մշակվել  է «Հայաստանի  Հանրապետությունում փախստական ճանաչված  անձանց բնակարանային ապահվման  ծրագիրը  հաստատելու մասին»  ՀՀ  կառավարության  որոշման  նախագիծը:
1 3310

Under development

Discussed 02.06.2021 - 17.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներում փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներում փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակը օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կազմակերպման, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման գործընթացի ապահովումն է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին համապատասխան։ 
0 5054

Under development

Discussed 20.08.2020 - 04.09.2020

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով  նախատեսվում են հետևյալ  հիմնական փոփոխությունները՝ Ներդրվել է աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալիս  մի քանի պետական մարմինների միաժամանակյա հասանելիություն ապահովել, ունենալ վիճակագրություն, թույլ չտալ աշխատանքային իրավունքների ոտնահարումներ, չարաշահումներ, վերահսկել աշխատաշուկան։ Փոխվել  է աշխատանքի թույլտվություն հասկացությունը, որը դառձել է էլեկտրոնային հարթակում տրվող հաստատաում, որի հիմքով օտարերկրացին ստանում է ժամանակավոր կացության կարգավիճակ։  Սահմանվել է նոր պարզեցված ընթացակարգ՝ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվության  հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու, հաշվառելու, աշխատանքային պայմանագիր կնքելու հետ կապված, գործող՝ աշխատանի թույլտվությունը գործատուին տրամադրելու փոխարեն։  Կարգավորվել են օտարերացու կողմից աշխատանքի թույտվության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դեպքում՝ նրա ընտանիքի անդամների հետ կապված իրավահարաբերությունները և երաշխիքները։ Կարգավորվել են օտարերկրացու աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ կապված իրավահաբերությունները։ Միաժամանակ, կարգավորվել և փոփոխվել են տարբեր տարընթերցման տեղիք տվող հոդվածներ,  հստակեցվել  միասնական էլէկտրոնային հարթակում աշխատանքային թույտվություն տրամադրելու հարցում պետական լիազոր մարմնի գործառույթները, ինչպես նաև դրա հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությունը՝ օրենքի կիրարկման և իրավահարաբերությունների հստակեցման մասով։
0 7375

The project has not been accepted

Discussed 13.02.2020 - 29.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում 24.10.2019թ. կատարված փոփոխություններով:  Նախագծով նախատեսվում է  ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 115-Ն որոշման մեջ օրենքով սահմանված հնարավորություն ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի հանդսացող օտարերկրացու մասին տեղեկությունների տվյալների բանկ մուտքագրման համար Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձանց՝ եթե օրինական ուժի մեջ մտած արտաքսման մասին որոշումն ի կատար ածելուց հետո ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարելու դեպքում երեք տարի չի անցել, ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ հինգ տարի, իսկ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ ութ տարի:  
0 5998

Discussed 05.08.2019 - 20.08.2019

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտորնային կառավարման համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին Առաջարկվող Համակարգի ներդրումը կնպաստի միգրացիայի կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և ազգային անվտանգության ապահովմանը՝ միևնույն ժամանակ թեթևացնելով գործատուների վարչարարական բեռը։  Նշված փաստաթղթերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ազգային անվտանգության ապահովման հրամայականից, քանի որ Հայաստանը չունի աշխատուժի քրոնիկ անբավարարությունը օտարերկրացիների հաշվին լուծելու խնդիր, այլ ունի միգրացիոն հոսքերի վերահսկողության և կարգավորման կարիք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում չլուծված կոնֆլիկտների կիզակետում: 
0 8105

Under development

Discussed 12.04.2019 - 27.04.2019

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի քրեակատարողական հիմնարկում պահվող օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների՝ առանց ավելորդ ընթացակարգերի աշխատանքով ապահովելու գործընթացի դյուրինությունը:
0 7540

Discussed 26.03.2019 - 10.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացիություն ստանալը ևս սահմանել որպես շնորհված կացության կարգավիճակի դադարման հիմք:
1 7219