Discussed 10.06.2024 - 28.06.2024 Թանկարժեք մետաղների մասին օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է իրավական հիմքերի ապահումը և մասնավորապես՝ լուծարված Պետական գանձարանի գործառույթներից՝ հարգորոշման և հարգադրոշմման սարքավորումների փորձաքննության իրականացնող լիազոր մարմնի գործառույթի փոխանցումը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին, որը հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց։ Ուստի՝ անհրաժեշտություն է առաջանում «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-83-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ, որով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից: 3 3 0 541