Under development Discussed 28.01.2021 - 22.02.2021 Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված/նախատեսվող գործողությունները» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ 2013թ.-ին Վարշավայում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 19-րդ համաժողովի ժամանակ կողմ հանդիսացող երկրներին կոչ արվեց Փարիզյան համաձայնագրին (ՓՀ) ընդառաջ պատրաստել իրենց Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումները (ԱՍՆԳ): Հայաստանի Հանրապետությունը ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N41 արձանագրային որոշմամբ հաստատված իր ԱՍՆԳ-ն ներկայացրել է Կոնվենցիայի քարտուղարություն 2015թ.-ին: 2016թ. նոյեմբերին՝ ՓՀ-ի ուժի մեջ մտնելուց հետո, երկրների կողմից նախապես ներկայացված ԱՍՆԳ-ները դիտարկվել են որպես երկրների առաջին Ազգային մակարդակով սահմանված գործողությունները/ներդրումները (2015 ԱՍԳ): Այնուամենայնիվ, ԱՍԳ ներդրման առաջին ցիկլի մեկնարկային տարին 2021թ. է, ինչը ժամանակ է ապահովել երկրների համար՝ նախքան ԱՍԳ մեկնարկը նախանշելու իրագործման շրջանակները և վերանայելու իրենց սկզբնական ԱՍՆԳ-ները։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերն իրականացրել են գլոբալ գույքագրում 2017թ. և 2018 թ. (Talanoa երկխոսություն)։ Արդյունքում, 2019թ. Մադրիդում կայացած Կոնվենցիայի կողմերի 25-րդ համաժողովին (ԿՀ25) երկրների կողմից ներկայացվել են ՓՀ-ի ներքո գործողությունների հավակնությունների մեծացման դիրքորոշումները: Դրան նախորդել էին բարձր մակարդակի քաղաքական հռչակումները, ինչպես, օրինակ, 2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի գործողությունների գագաթնաժողովը, որտեղ շատ պետությունների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ հայտարարել են իրենց 2015թ. ԱՍԳ-ն 2020թ. վերանայելու կամ կատարելագործելու մտադրության մասին: Հայաստանի առաջին ԱՍԳ-ն ուներ 35 տարվա ժամկետ՝ 2015-2050թթ.: Նախևառաջ անհրաժեշտ է վերանայել իրականացման ժամկետի մեկնարկային ամսաթիվը: Փարիզյան համաձայնագրի ներքո ԱՍԳ-ի իրականացումը մեկնարկում է 2021թ.: Հետևաբար, 2015-2020թթ.. ժամանակահատվածը կարող է համարվել որպես ներքին նախապատրաստական ժամանակաշրջան։ 2020թ. ԱՍԳ-ի վերանայումը նաև հնարավորություն է ընձեռում Հայաստանի ԱՍԳ ժամկետները ներդաշնակեցնել երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ-ի և նրա անդամ պետությունների համար սահմանված ժամկետներին, այն է՝ 10 տարի՝ 2021-2030թթ..: 4 9 1 8988