06.11.2024 26.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման նպատակն է լրամշակել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը։ 0 4 0 390
Discussed 18.10.2024 - 05.11.2024 Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 265-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Իրավական ակտի ընդունման նպատակն է լրամշակել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը: 0 5 0 652
Discussed 02.09.2024 - 17.09.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային օրինակի՝ հայտարարատուի կողմից մաքսային մարմին չներկայացման համապատասխան դեպք․ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսքի ձևավորման ժամկետները, նպատակները․ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորվող տեղեկությունները․ հայտարարատուի կողմից մաքսային մարմին տրանսպորտային միջոցի հայտարարագրի ձևավորման համար ներկայացվող դիմումի ձևը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային հսկողության և հաշվառման նպատակով ապահովել տրանսպորտային միջոցների հայտարարագրերի էլեկտրոնային տեսքի ձևավորման հնարավորությունը։ 3 6 0 917
Discussed 15.08.2024 - 30.08.2024 «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող, առկայծող փարոսիկներով կահավորված, հատուկ տարբերանշան ունեցող տարանսպորտային միջոցների համար կսահմանվի կայանատեղի վճարի վճարման արտոնություն 0 11 1 1024
Discussed 06.08.2024 - 25.08.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 265-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 3 3 0 941
Discussed 26.03.2024 - 16.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման նպատակն է լրամշակել և հստակեցնել Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը։ 0 7 0 1437
Discussed 05.10.2023 - 22.10.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանով (այսուհետ՝ հրաման) սահմանված է, որ համապատասխան մասնագետները գործուղվում են սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ: Սակայն «Հանրակրթության մասին» օրենքում կատարվել է փոփոխություն, որի համաձայն «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինվել են «մարզերի» բառով՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը: Փոփոխությունը պայմանավորված է նաև մարզերի դպրոցներում առկա մանկավարժների մեծաթիվ թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտությամբ: Նախագծով փոփոխություն է կատարվում նաև հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում. «աշխատավարձի հավելում» բառերը փոխարինվում են «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով: Սույն փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հրամանով նախատեսված 30 տոկոս լրացուցիչ վարձատրությունը Աշխատանքային օրենսգրքով սահմանված «հավելման» եզրույթին չի համապատասխանում: Սույն փոփոխությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում ձևակերպումը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» օրենքում առկա ձևակերպմանը: Փոփոխության արդյունքում մասնագետների գործուղման կարգում հստակեցում կմտցվի, ինչպես նաև մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետների գործուղման գործընթացը կդառնա առավել ճկուն և կնպաստի ներկայում հաստատություններում առկա ուսուցիչների թափուր տեղերի համալրմանն ու երեխաների կրթության շարունակականության ապահովմանը: Հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում «աշխատավարձի հավելում» բառերը «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով փոխարինելու արդյունքում հրամանը կհամապատասխանեցվի Աշխատանքային օրենսգրքի կարգավորումներին: 0 0 0 2137
Discussed 17.08.2023 - 01.09.2023 «Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Վրաստանում ավտոմեքենաների մաքսազերծման համար օրենքով սահմանված վճարների չափերի ԵԱՏՄ օրենսդրությամբ նախատեսված վճարմերի չափերի համեմատ անհամեմատ ցածր լինելու պատճառով ՀՀ-ում ավտոմեքենաները օրենքով սահմանված կարգով մաքսազերծելու և գրանցելու փոխարեն ավտոմեքենաները մաքսազերծվում և գրանցվում են Վրաստանում և ներմուծվում ու տնօրինվում են ՀՀ-ում ձևական ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարով: Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկվում է, որ ԵԱՏՄ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կիրառվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճարման ապահովման ձևը՝ դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։ 24 1044 53 14284
Discussed 04.08.2023 - 20.08.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը թվայնացնելու և առկա խնդրահարույց հարցերը պարզեցնելու անհրաժեշտությամբ: Սույն փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել և հստակեցվել են: Էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից, ինչպես նաև դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու դեպքում ևս մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց կտրվի փոխհատուցում: 6 0 9 2693