Discussed 23.05.2023 - 13.06.2023 ««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու» և ««Պետական տուրքի մասին» օրենքում» լրացում կատարելու մասին» օրենքների Տիեզերական գործունեության իրականացման տարեկան պետական տուրքի վճարումից առաջարկվում է ազատել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն համարվող այն իրավաբանական անձանց, որոնց կանոնադրությամբ նախատեսված է տիեզերական գործունեության իրականացումը։ Բացի վերոնշյալից ««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված է լրացում կատարել նաև տիեզերական գործունեության ոլորտում լիազոր մարմնի իրավասությունները սահմանող հոդվածում, մասնավորապես նույն օրենքի 7-րդ կետի 1-ին մասի 1-ին կետում լրացվում է նոր ենթակետ, համաձայն որի՝ շահագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացված հայտարարության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, լիազոր մարմինը կտրամադրի շահագործողի կողմից տիեզերական տեխնիկայի օգտագործման հանգամանքը հավաստող փաստաթուղթ: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ տիեզերական օբյեկտի արձակման, շահագործման կամ գործունեության իրականացմանն առնչվող այլ դեպքերում տիեզերական գործունեություն իրականացնող անձին երբեմն անհրաժեշտ է լինում լիցենզավորված գործունեությունից բխող որոշ փաստաթղթեր և լիազոր մարմինը հնարավորություն չի ունենում այն տրամադրելու: 15 1 0 2896