Discussed 14.12.2023 - 30.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունները ամբողջական կատարված լինելու դեպքում՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժեր չհաշվարկվելուն։ 9 0 0 2468
Discussed 03.04.2023 - 18.04.2023 Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկություններն, անշարժ գույքի սեփականատերերի, անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների, անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող ելակետային տեղեկատվության մեջ ներառել նաև շինությունների մակերեսին վերաբերող տեղեկությունը, կարգավորել վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները: 4 1 0 2697
Discussed 12.03.2020 - 02.04.2020 «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագիծ Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը և ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը և կնպաստի տնտեսության զարգացմանը: «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխության մեջ հետագա հավատարմագրումն առաջարկվում է փոխարինել վերագնահատման գործընթացով, որն իր մեջ ներառում է՝ հավատարմագրման ոլորտի փոփոխությունների բացակայության դեպքում, միայն ՀԳՄ-ի` ըստ գործունեության իրականացման վայրի գնահատումը: Առաջարկվող փոփոխությունը կնպաստի ՀԳՄ-ների ժամանակի, ինչպես նաև ֆինանսական միջոցների կրճատմանը: Առաջարկվել է «Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին» հոդվածը լրացնել նոր դրույթով, որի համաձայն երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի Հավատարմագրման եվրոպական համագործակցության, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության և Հավատարմագրման միջազգային ֆորումի հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը և նրանց կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների արդյունքները:»: Նշված դրույթը հանդիսանում է պարտադիր պահանջ Հավատարմագրման եվրոպական և միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար: 3 0 0 6494
Discussed 26.02.2020 - 14.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 388-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը, համաձայն որի անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվելու անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները: 2021 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ՝ «Անշարժ գույքի հարկը» բաժնի ուժի մեջ մտնելուց հետո, ՀՀ հարկային օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի կիրակումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման մեջ և ներկայումս տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ամփոփ տեղեկությունների և տեղեկությունների գործող վեց ձևերը փոխարինել երեք ձևերով: 1 3 0 6973