The draft has been accepted Discussed 15.03.2023 - 30.03.2023 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաև կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։ 7 6 0 2734
Discussed 30.12.2022 - 14.01.2023 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքը կարգավորելու է խաղային գործունեության ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, ինչպես նաև սահմանելու է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Նախագծի մշակմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։ 7 1 0 3228
Under development Discussed 11.03.2022 - 26.03.2022 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» , «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Նախագծի ընդունմամբ սահմանվում են մի շարք հասկացություններ և նախատեսվում են կառավարության և պետական լիազոր մարմնի համար ոլորտային որոշ լիազորություններ, որոնք հնարավորություն են տալու իրականացնելու ոլորտային հարաբերությունների լիարժեք իրավակարգավորում՝ ապահովելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը: Բացի այս, տնտեսավարողների համար նախատեսվելու է պարտականություն՝ պետական համապաստասխան մարմնի սահմանված պահանջի դեպքում ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև կսահմանվի մեկանգամյա օգտագործման տարաներով օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման արգելք: Նախագծի ընդունմամբ սահմանվում է այն պատասխանատվության միջոցը, որը համարժեք է տնտեսավարողների կողմից հնարավոր իրավախախտման կանխարգելման կամ կիրառման համար, ինչն ուղղված է ամբողջական դարձնելու իրավական գործիքների այն համախումբը, որոնք միտված են լինելու ոլորտում ծագող հասարակական հարաբերությունների իրավակարգավորմանը առանց բացթողումների և լրիվությամբ: Արդյունքում դա հնարավորություն կտա լուծելու բնապահպանական որոշ խնդիրներ և ապահովելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը: 0 0 0 3995
Discussed 07.10.2019 - 24.10.2019 «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով առաջարկվում է լրացումներ և փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասում որպես լրացուցիչ պատիժ՝ նախատեսել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, 239-րդ հոդվածի վերնագիը համապատասխանեցնել հոդվածի դիսպոզիցիային, հստակեցնել հոդվածի դիսպոզիցիան, մասնավորապես այնպես, որ ծանր հետևանքների առաջացումը վերաբերելի լինի ինչպես զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելուն, այնպես էլ hրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելուն, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործելու համար, լրացում կատարել 1-ին հոդվածի դիսպոզիցիայում՝ որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման ձև նախատեսելով նաև մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո առանց թույլտվության շենք, շինության կառուցումը, ինչպես նաև խստացնել հիշյալ արարքի համար նախատեսված սանկցիան՝ սահմանելով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով: Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածում՝ հստակեցնելով զանցանքի դրսևորման ձևերը՝ մասնավորապես վարչական պատասխանատվություն նախատեսելով նաև անօրինական կառույցները չքանդելու համար՝ ապահովելու համար համապատասխանություն Քրեական օրենսգրքի 315.1-ին հոդվածի օբյեկտիվ կողմը կազմող արարքների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի միջև: Ըստ այդմ, Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից առանց թույլտվության, նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չդադարեցնելը և (կամ) անօրինական կառույցները չքանդելը, բացառությամբ գյուղական համայնքներում վերոնշյալ արարքների կատարման`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»: Հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է վարչական պատասխանատվություն նախատեսել նույն արարքի համար, որը կատարվել է գյուղական համայնքներում, իսկ 3-րդ մասով՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, ինչպես նաև դրա հետևանանքրեը չվերացնելու համար, ինչը բովանդակային առումով համընկնում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման և դրա հետևանանքերը չվերացնելու հետ: 6 3 1 8078
Discussed 23.05.2018 - 07.06.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: 29 30 24 18472