Drafts

In the title
Draft development authority
Type
02.04.2025 17.04.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1438-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով իրավական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց լինելու և օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիազորող նորմ չունենալու հանգամանքները՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել: Որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում «Սևան» ԱՊ-ի և համայնքների ղեկավարների միջև կնքված՝ վարձակալության վճարների 30 տոկոսը համայնքներին փոխանցելու վերաբերյալ պայմանագրերը կդադարեն գործել, իսկ վարձակալության հետ կապված հարաբերությունները կշարունակեն կարգավորվել համաձայն «Սևան» ԱՊ-ի և վարձակալների միջև կնքված պայմանագրերի և համաձայնագրերի:
0 274

Under development

Discussed 15.01.2025 - 30.01.2025

«2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին»   Սահմանել 2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները։
0 1650

Discussed 05.11.2024 - 20.11.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
0 1062

The draft has been accepted

Discussed 21.10.2024 - 05.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորելու միտում ունի: Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով: Համայնքում ծրագրերի իրականացման, կայուն զարգացման ապահովման համար ակնկալվում են տեսանելի արդյունքներ, իրականացվող աշխատանքների բնականոն ընթացք:
0 1014

The project has not been accepted

Discussed 07.10.2024 - 27.10.2024

«Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ 1604 32 001 0 ծածկագրին դասվող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:
0 1820

The draft has been accepted

Discussed 25.09.2024 - 10.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով: Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ: Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորելու միտում ունի:
0 1236

Discussed 25.06.2024 - 17.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հիմք ընդունելով իրավական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց լինելու և օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիազորող նորմ չունենալու հանգամանքները՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել:
0 1869

The draft has been accepted

Discussed 19.04.2024 - 05.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, որի արդյունքում ակնկալվում է  համայնքում ֆինանսական վիճակի կայունություն, համայնքայի տնտեսության պահպանում, «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատանքի բնականոնության ապահովում, աղբահանության վարձավճարների գանձման եկամուտների ավելացում:
0 1839

The draft has been accepted

Discussed 28.02.2024 - 19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024ԹՎԱԿԱՆԻ` ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Սևան համայնքի տարածքում բնակելի և ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման և տեղական վճարներ սահմանելու համար անհրաժեշտ է ունենալ իրավական ակտ, որը հնարավորություն կտա ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում հստակեցնել ոլորտային գործընթացները և կարգավորել վարձավճարների գանձման գործառույթները, որը միաժամանակ համայնքային բյուջեի եկամուտի աղբյուրներից մեկն է և սահմանված է օրենքով:  Իրավական ակտի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի 2024թվականին ևս ապահովել համայնքային բյուջեի եկամուտները և աշխատել կանոնակարգված՝ համաձայն առկա օրենքների:
0 1859