Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 22.10.2024 - 08.11.2024

«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է որսի հասարակական իրավահարաբերությունների և որսի գործընթացի կանոնակարգման պահանջով: «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում որսորդությունը և ձկնորսությունը դիտարկվում է «որս» հասկացության շրջանակում և կարգավորումները այս դեպքում միևնույն հարթության մեջ են սահմանված, սակայն «որսորդություն» և «ձկնորսություն» գործընթացների իրականացման խիստ տարբեր տրամաբանությունից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել տարանջատել այդ  կարգավորումները։ Այս նպատակով ճշգրտվել, լրամշակվել են գործող օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր, կարևոր՝ «որսորդություն, ձկնորսություն, սիրողական որսի կտրոն» և այլ հասկացություններ ու Նախագծում ներառվել են նաև դրանց վերաբերյալ դրույթներ: Տարանջատվել են որսի՝ «որսորդություն» և «ձկնորսություն» գործունեության ձևերը և ըստ այդմ գործող Օրենքի համապատասխան հոդվածներում սահմանվել են առանձին կարգավորումներ և սահմանափակումներ։ Փոփոխությունները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝ հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից, սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ, ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, ամրագրելով որսրդական տնտեսության ստեղծման և լուծարման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով, կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։ Նախագծով նախատեսվում է որսի և որսի ռեսուրսի օգտագործման փոխհարաբերությունների մասնակիցների ցանկում ներառել նաև բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին և էկոպարեկային ծառայությանը։ Համաձայն նախագծի, լիազորված մարմնի իրավասություններում նախատեսվում է որսորդական վկայականի տրամադրման, փոխանակման, կորած որսորդական վկայականի նորով փոխարինման կարգի սահմանումը։ Որսորդական տնտեսություն կազմակերպելու համար առանձնացվող տեղամասերի, դրանց չափերի հաստատումը վերապահվում է լիազոր մարմնին ինչպես նաև որսորդական տնտեսություն ստեղծելու առաջարկությունները նախապատրաստում և ներկայացվնում են լիազոր մարմնին։ Գործող օրենքի ԳԼՈՒԽ 7-ի ուժը կորցրած ճանաչելը պայմանավորված է այն հանգամանքով, քանի որ նախատեսված է որսորդական տնտեսության ստեղծման և լուծարման կարգի մշակում և վերոնշյալ գլխի հոդվածների դրույթները կներառվեն այդ կարգում։ Նկատի ունենալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով նախատեսվող փոփոխությունը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում, ինչպես նաև ՎԻՎՕ-ի 15-րդ և 316-րդ հոդվածներում։
0 568